Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։
«Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է հունգարացի ֆերմերներին։
Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը Հունգարիային խոցելի է դարձնում շանտաժի համար։ Ես երբեք չեմ ընդունի, որ հունգարացիները կստանան իրենց հասանելիք միջոցները միայն այն դեպքում, եթե ենթարկվեն Բրյուսելի քաղաքականությանը՝ աջակցելով պատերազմին, միգրացիային և տրանսգենդեր քարոզչությանը։ Լավ կլիներ, եթե Բրյուսելը իմանար հունգարական պատասխանը՝ «Երբեք», - գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































