Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի բացառիկ նշանակություն. ինչո՞ւ էր, ի վերջո, «կանչվել» Բրյուսել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Փաշինյանի բրյուսել յան թափառումները» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսել, որտեղ եռակողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Բացի այդ, նա բանակցություններ է վարել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ, ինչպես նաև հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ կապակցությամբ պաշտոնապես հայտարարվել է, որ Փաշինյանը Բրյուսելում քննարկել է իր երկրի տնտեսական զարգացման ուղիները՝ Արևմուտքի հետ ռազմական և տնտեսական համագործակցության ընդլայնման համատեքստում։ Սակայն Փաշինյանի այցը ոչնչով պայմանավորված չէր և շատերի համար անակնկալ էր։ Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած որոշ աղբյուրներ կարծում են, որ Փաշինյանը «կանչվել» էր Բրյուսել՝ բացատրելու Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Պատահական չէ, որ դրանից անմիջապես հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը առաջարկեց «Զանգեզուրի միջանցքը վարձակալության տրամադրել հարյուր տարով»։ Այդ առումով, շատ թուրք փորձագետներ ենթադրում են, որ «ակնհայտորեն, Երևանը հակում է ցուցաբերում Վաշինգտոնի կողմից ներկայացված տարբերակին»: Քանի որ ԱՄՆ-ն էական հաջողություններ չունի ո՛չ ռուս-ուկրաինական, ո՛չ էլ պաղեստինա-իսրայելական հակամարտություններում, Անդրկովկասը կարող է դառնալ «բեկումնային կետ» արդյունքի հասնելու համար։ Դրա իմաստը կարող է լինել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ընդհանուր ցանկությունը՝ նեղացնել Ռուսաստանի ազդեցության տարածքը։ Բացի այդ, դա կթուլացնի Իրանի ազդեցությունը ադրբեջանական ուղղությամբ։ Ի դեպ, դա, ակնհայտորեն, նաև Թուրքիայի հաշվարկների մի մասն է, որն աջակցում է ԱՄՆ-ի մասնակցությանը հայ-ադրբեջանական կարգավորմանը և մտադիր է օգտագործել ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ առճակատումն՝ իր շահերից ելնելով։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ ապրիլին է հաստատել հանրապետության՝ ԵՄ-ին միանալու մտադրության մասին օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ ԵՄ-ն և Հայաստանը շարունակում են ամրապնդել դաշինքը, և նշվել է, որ ԵՄ ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում կարող է հասնել 2,5 միլիարդ եվրոյի։ Հիմա ՀայաստանԵՄ-ԱՄՆ հանդիպման ձևաչափն է օրակարգում։ Չնայած դա առայժմ քիչ հավանական է, բայց հնարավոր է։ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան ձևաչափով համատեղ միջոցառումները կարող են ցույց տալ Երևանի ցանկությունը՝ ինտեգրվել արևմտյան դաշինքներին։ Հետևաբար, Փաշինյանի Բրյուսել այցը միայն նշան է, բայց ոչ «բացառիկ նշանակության իրադարձություն»։ Տարածաշրջանում հիմնական իրադարձությունները դեռ առջևում են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»