Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի զրոյական կետը. հիշողության զnhաբերումը խաղաղության պատրանքի համար. Արա Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Սրընթաց թափ հավաքող վերջին գործընթացները, ըստ էության, հանդիսանում են միջազգային օրակարգում մեր գոյության, ինքնության և արդարության պահանջատիրության վերաբերյալ Հայկական Հարցի վճռական փուլի սկիզբը։ Այս վերջին հանգրվանը վտանգավոր ճամփորդություն է ազգային հիշողության, ինքնության և հոգևոր արժանապատվության կորստի ճանապարհով։

Հայ ժողովուրդը հայտնվել է պատմական ու ճակատագրական մի խաչմերուկում, երբ մոռացությունը ներկայացվում է որպես ճանապարհ դեպի ապագա, իսկ ինքնությունից հրաժարումը և պատմության ուրացումը՝ որպես խաղաղության կեղծ պատրանք։ «Պրագմատիզմ» կամ «իրատեսություն» անվան տակ այսօր մեզ փորձում են պարտադրել ազգային հիշողության, ինքնության ու դիմադրության համակարգված քանդումը։ Այս գործընթացների հետևում թաքնված է վտանգավոր խաղադրույք հայրենիքի դեմ, որը սպառնում է մեր գոյությանը և հավաքական հոգևոր ինքնությանը։

Այն ամենը, ինչը կատարվել է և շարունակում է տեղի ունենալ, իրականում «զրոյացման» համապարփակ գործընթաց է: Այսպես, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները «զրոյական կետից» սկսելու որոշումը դիվանագիտական քայլ չէր։ Դա հրաժարում էր ազատագարական պայքարից: Մերժելով տասնամյակների բանակցային ժառանգությունն ու զոհողությունները՝ ժողովրդին հայտարարվեց, որ Արցախյան պայքարը սխալ էր կամ առասպել։

Նույն կերպ այսօր «զրոյական կետից» է նախանշվում քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, ձգտելով կարգավորել հարաբերությունները մի պետության հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև հրապարակավ մասնակցել է Արցախի հայաթափմանը և ողջունել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Խոսվում է բաց սահմանների մասին, մինչդեռ փակվում են արդարության դռները։ Խոսվում է «կառուցողական» երկխոսության մասին՝ լռեցնելով 1915-ի հիշողությունը։

Սա հաշտեցում չէ։ Սա կապիտուլյացիա է, որը ներկայացվում է «բարդ ու հնարամիտ» դիվանագիտության անվան տակ։

Եվ մինչ արտաքին ճակատում «սրբագրվում է» պատմությունը, ներսում լռեցվում է ընդդիմախոսությունը։ «Պետական հեղաշրջման նախապատրաստման» մեղադրանքով արդարացվում են ձերբակալությունները, գրաքննությունը, ահաբեկումն ու հետապնդումները։ Բայց ակնհայտ է. իրական վտանգը, որից վախենում են օրվա իշխանությունները, բռնությունը չէ, այլ՝ այլակարծությունը։ Ոչ թե «հեղաշրջում» է կանխվում, այլ վերացվում են քաղաքական բազմակարծության վերջին մնացորդները մի երկրում, որը գնալով ստիպված է խոսել միայն իշխանությունների կողմից պարտադրված պաշտոնական լեզվով։

Նույն քաղաքականության մի մասն է դարձել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը։ Այսպես կոչված բարեփոխման անվանման տակ և «զրոյական կետի» տրամաբանությամբ մեր ժողովրդի հոգևոր սիրտը՝  Սուրբ Էջմիածինը, այսօր ենթարկվում է համակարգված վարկաբեկման։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընտրվել է թիրախ՝ այն ուժերի կողմից, որոնք չեն հանդուրժում Եկեղեցու անկախ ձայնը։ Սա պատահական չէ, այլ՝ «իրական Հայաստանի» գաղափարին հակադրվող վերջին հաստատությունը խարխլելու փորձ: Բայց այն Հայաստանը, որը կտրվում է իր Եկեղեցուց, իրական Հայաստանը չէ։ Դա արմատներից կտրված, մարող, հոգեզրկված կերպարանք է։

Այո՛, աշխարհաքաղաքական իրադրությունը բարդ է։ Հայաստանը նորից հայտնվել է կայսրությունների բախման կիզակետում և տարբեր շահերի ճնշումների դիմաց։ Բայց բարդությունը արդարացում չէ մոռացման և ուրացման համար։ Գոյատևել չի նշանակում հրաժարվել ճշմարտությունից։ Իրական քաղաքականությունը չի պահանջում ինքնության լուծարում։ Բարդագույն այդ ճանապարհով չորս հազարամյակ գոյատևած ազգերը՝ այդ թվում Հայաստանը, անցել են ոչ թե մոռանալով, այլ հիշելով ու դիմադրելով։ Անհերքելի է՝ Հայաստանն իսկապես ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների անկեղծ և արդար կարգավորման կարիք, բայց ոչ արժանապատվության, հիշողության ու ազգային ինքնության հաշվին։

Տեղի ուենցողը Հայաստանի ոչ բարեփոխում է, որ էլ այժմեականացում։ Մեր ներսում կատարվողը Հայաստանի կերպարի ու էության աղավաղում է՝ մերկացնելով նրա հոգևորությունը, պատմությունը, ինքնատիպությունն ու ազգային հիշողությունը:

Այս վտանգավոր խաղերը՝ այսպես կոչված «զրոյական կետերը», վերածվում են մեկ ընդհանուր ռազմավարության: Հիմա, թվում է, ոչ միայն Արցախը, այլ ամբողջ հայ ազգը՝ իր պատմությամբ, հիշողությամբ ու արժանապատվությամբ, զոհաբերվում է այդ զրոյական կետին։
 

Զրոյական կետերը տարբեր խորհուրդներ են ունեցել մի շարք ազգերի համար: Եթե Նյու Յորքի Զրոյական կետը դարձավ հավաքական հիշողության և դիմադրության խորհրդանիշ, ապա ներկայիս Հայաստանում զրոյական կետը կառուցվում է որպես պատմական ուրացման, ազգային պառակտման և հոգևոր պարտության հուշակոթող։

Եթե շարունակենք այս ուղով, ապա Հայաստանը կդառնա այն, ինչ նույնիսկ ամենադաժան նվաճողը չկարողացավ պարտադրել. մի ազգ, որը կամավոր կերպով մոռանում է ինքն իրեն։ Ժողովուրդ, որը ոչ թե նվաճման, այլ ներքին հրաժարման հետևանքով է զրկվում իր ինքնությունից։ Երկիր, որտեղ հիշողությունը դառնում է խանգարիչ, հավատը՝ հնացած, իսկ ճշմարտությունը՝ սակարկելի և փոխանակելի։

Այս ճանապարհի շարունակության դեպքում հայերս այլևս չենք լինի ազգ՝ միավորված հավատքով, ժառանգությամբ ու պայքարով։ Հայերս կդառնանք համայնք՝ միավորված մոռացությամբ։

Եվ դա կլինի վերջնական հաղթանակը՝ ոչ թե խաղաղության, այլ նրանց, ովքեր միշտ ցանկացել են Հայաստան՝ միայն անվան պահպանման պայմանով։

Փակուղուց դուրս գալու ուղին սկսվում է անցյալի վերհիշումից։ Հասարակությունը պետք է կրկին վստահի իր պատմությանը՝ ոչ որպես անցյալի վիշտ, այլ որպես ներկա մարտահրավերներին դիմակայելու կամքի և ուժի հուսալի աղբյուր։ Հայաստանը պետք է ուժեղանա իր բազմակարծությամբ, ոչ թե մեկ ձայնով։ Եկեղեցին, մշակույթը, պատմական գիտակցությունն ու ազգային արժանապատվությունը պետք է նորից դառնան պետության հիմքը, այլ ոչ թե դրա մնացորդները։

Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կառուցվում է արժանապատվության հիմքով։ Իսկ արժանապատվությունն անհնար է առանց հիշողության։ Սա է այն միակ ճանապարհը, որը կերաշխավորի ունենալ այն Հայաստանը, որն իրոք իրական է։

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են