Երեք անչափահաս երեխայի մոր խափանման միջոցը փոխվեց. ընտրվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր կայացել է երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի գործով դատական նիստը, որի ժամանակ քննարկվել է կալանքը փոխելու հարցը։ Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ կալանքի փոխարեն սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
«Փաստի» տեղեկություններով, դատի ժամանակ չի քննվել ընդդիմադիր կին պատգամավորների երաշխավորությունը, քանի որ նրանք դատական նիստի չեն ներկայացել, իսկ նման դեպքում երաշխավորագիրը չի քննվում: Չի քննվել նաև փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Մեր տեղեկություններով, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մեղադրյալի՝ երեք անչափահաս երեխայի մայր լինելը, ինչպես նաև այսօրվա դատական նիստին նրա պատշաճ վարքագիծը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



