Էկվադորում էրդողանի թիկնազորը դաժանաբար ակտիվիստների է ծեծել
ՎԻԴԵՈԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Էկվադորում դաժանորեն ծեծել են ակտիվիստների, հայտնում է RIA Novosti-ն:
Կիտոյի Ազգային հետազոտությունների կենտրոնում իր ելույթի ժամանակ 3 ակտիվիստ իր բողոքն է հայտնել Թուրքիայի քրդաբնակ նահանգներում քրդերի սպանությունների առնչությամբ:
Կանայք բղավել են «Մարդասպան», «Հեռացի՛ր», «Կեցցե՛ քուրդ ժողովուրդը»: Այնուհետ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները ակտիվիստներին վռնդել են դահլիճից ու ծեծել:
Կանայք բողոքել են ոստիկանություն՝ պնդելով, որ թիկնապահները հարվածել են իրենց դեմքին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանի թիկնապահները կոպիտ են վարվում Էկվադորի ակտիվիստների հետ: Ինչպես հայտնում է RT-ն, փետրվարի 4-ին Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները կռվի մեջ էին մտել քրդամետ ակտիվիստների հետ, որոնց թվում էր եղել նաև Էկվադորի պատգամավոր Դիեգո Վինտիմիլլան:



