ԱՄՆ-ում հայտարարել են՝ Արևմուտքի՝ Ռուսաստանին խաբելու ծրագիրը ձախողվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը խափանել է Արևմուտքի ծրագրերը՝ սառեցնելու Ուկրաինայում հակամարտությունը, և այժմ Կիևի դաշնակիցները ցանկանում են այն վերածել անվերջ դիմակայության: Այս կարծիքը հայտնել է ամերիկացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Բրայան Բերլետիկը YouTube-ում։
Նրա խոսքով՝ Արևմուտքի ծրագիրն էր խաբել Ռուսաստանին, ամեն ինչ տանել նրան, որ հրադադար հաստատվի, ապա սառեցնել հակամարտությունը: Այս կերպ ԱՄՆ-ն և Եվրոպան ցանկանում էին համալրել իրենց զենքի պաշարները և մարզել ավելի շատ ուկրաինացի զինվորների։
«Այնուամենայնիվ, Ռուսաստանը չի զիջել հրադադարի պահանջներին, և Արևմուտքը մոտենում է պահեստային տարբերակի»,-զգուշացրել է Բերլետիկը։
«Նրանք չկարողացան խաբել Ռուսաստանին, սառեցում չի լինի: Հիմա Արևմուտքի գլխավոր խնդիրն է ուկրաինական հակամարտությունը նվազեցնել՝ հասցնելով ցածր ինտենսիվության, և այն հնարավորինս երկարաձգել», - ասել է Բերլետիկը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































