Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Վիվա Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել նրան, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված «Ford Fusion»-ը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Ford Fusion»-ի վրայից ավտոմեքենայի մի քանի դետալներ շպրտվել ու վնասել են հանդիպակաց գոտով ընթացքող քաղաքացու «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































