Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի դոցենտ Մարատ Մնացականյանը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի դոցենտ Մարատ Հայկի Մնացականյանը։
Այս մասին հայտնում են Պոլիտեխնիկական համալսարանից։
«Մարատ Մնացականյանը երկարամյա դասախոս էր, փորձառու մասնագետ, նվիրյալ գիտնական, ով ավելի քան կես դար իր գիտելիքներն ու փորձը փոխանցել է սերունդներին, պատրաստել բազմաթիվ ինժեներների և գիտնականների։ Նրա ներդրումն անգնահատելի է ինչպես կրթության, այնպես էլ արդյունաբերության ոլորտում։
Պոլիտեխնիկը սգում է սիրելի դոցենտի կորուստը և իր զորակցությունն է հայտնում ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Մ. Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 17:00-20:00, «Բաքոս» սգո սրահում (Դավիթ Բեկի փողոց, 103 շենք, Էրեբունի վարչական շրջան)»,-նշված է ցավակցական գրառման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































