Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի բաժակ «սև մահ»՝ եթե ունեք ամուր նյարդեր և ավելի ամուր ստամոքս. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրեննիվինը կամ, ինչպես իրենք՝ իսլանդացիներն են անվանում, «սև մահը», Իսլանդիայի խոհարարական խորհրդանիշներից մեկն է: Եթե ունեք ամուր նյարդեր և ավելի ամուր ստամոքս, ապա այդ ալկոհոլային ըմպելիքն անպայման պետք է փորձել իսլանդական ազգային մեկ այլ ուտեստի՝ հակարլի՝ շնաձկան նեխած մսի հետ միասին։ Դաժան երկիրը պահանջում է դաժան գաստրոնոմիա:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում բրեննիվինը, եթե այն մատուցվում է նման ուտեստի հետ։ Ըստ էության, դա օղու տեսակ է, որը պատրաստվում է կարտոֆիլից։ Պարզ ասած՝ դա կարտոֆիլից թորած օղի է՝ թրմված քիմիոնի սերմերով: Որպես կանոն՝ կարտոֆիլային խյուսը խմորվում է մի քանի ամիս, այնուհետև այն երկու անգամ թորում են և թրմում քիմիոնի սերմերով։ Ստացված արտադրանքը ունենում է 37-40 % թնդություն:

Հիմա՝ մի քիչ այդ խմիչքի ժողովրդական անվանման՝ «սև մահի» մասին: Այդ անվանումը խմիչքն ունեցել է «չոր օրենքի» տարիներին, որն ընդունվել է Իսլանդիայում 1915 թվականին: Ու թեև ալկոհոլի վաճառքի սահմանափակումները մասամբ վերացվել են 1921 թվականին, բայց յուրաքանչյուր շշի պիտակի վրա շարունակել են գանգն ու ոսկորները մնալ՝ իսլանդացի խմողներին վախեցնելու համար: Եվ քանի որ բրեննիվինը ամենաթունդ ըմպելիքն էր, այն ստացել է «սև մահ» անվանումը: Ի դեպ, Իսլանդիայում ալկոհոլի օգտագործման ամբողջական արգելքը վերացվել է միայն 1989 թվականին։

Մեր օրերում բրեննիվինը մատուցում են շատ սառը վիճակում կամ սառույցի վրա։ Այն լավ համադրվում է նաև իսլանդական ավանդական այնպիսի ուտեստների հետ, ինչպիսիք են աղ դրած կետաձուկը կամ գառան միսը: Իսլանդացի բարմենները մեծ հաջողություններ չունեն կոկտեյլներում բրեննիվին օգտագործելու հարցում: Կան միայն մի քանի բաղադրատոմսեր, որոնք կարելի է տանելի անվանել:

Լավագույններից մեկը կոչվում է նոհիտո. 1 բաժին բրեննիվին, 3 մաս կոճապղպեղ, 1,5 մաս մարտինի, 0,5 մաս ռոմ, մի քիչ անանուխի լիկյոր, մի կտոր լայմ կամ կիտրոն։ Կազմն ինքնին վախեցնող է, բայց համը, ասում են, բավականին լավն է։ Լրիվ հուսահատների համար նախատեսված կոկտեյլը կոչվում է «ապպենդիքս», այս դեպքում բրեննիվինը հավասար քանակով խառնում են էներգետիկ ըմպելիքի հետ: Էֆեկտը կանխատեսելի է։

Քանի որ բրեննիվինը ազգային խմիչք է, այն ունի իր ազգային օրը՝ դեկտեմբերի 23-ը՝ Սուրբ Թորլակի օրը: Վերջինս համարվում է Իսլանդիայի հովանավոր սուրբը։ Այդ օրը նաև Սուրբ Ծննդյան նախապատրաստության վերջին օրն է իսլանդացիների համար։ Ցավոք սրտի, Իսլանդիայից դուրս վաճառվող Brennivin-ին գտնելը չափազանց դժվար է: Այնպես որ, եթե պատահաբար հայտնվեք Ռեյկյավիկում, այցելեք սառցե բար և պատվիրեք ձեզ համար մի բաժակ... «սև մահ»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել