Հրազդանում աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 15:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ հիվանդանոց տեղափոխված Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս.-ն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել ասֆալտ փռող մեքենայի վրայից՝ մնալով նշված մեքենայի և դրա հետևից եկող, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Համբարձում Մ-ի վարած ասֆալտի կատոկի մեջտեղում, ինչի արդյունքում Ն. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու ասֆալտի կատոկը վարած Համբարձում Մ.-ն աշխատում են Հրազդանի ճանշինում՝ որպես վարորդ-մեխանիկ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































