Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները:
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Ամասիա գյուղի ցուցանակի մոտ թողել է զենք-զինամթերք։ Ամասիայի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ՝ զենք-զինամթերքի նմանվող առարկաներով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ պարկում հայտնաբերվել են 2 ինքնաշեն ատրճանակ, որսորդական հրացան, 2 մարտական նռնակ՝ պայթուցիչներով, փամփշտատուփեր, 85 փամփուշտ և տրոտիլ։ Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ




















































