Բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 6-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։
Պարեկները սահմանազատել են տարածքը, և քանի որ մոտոցիկլից առաջացել է դիզվառելիքի արտահոսք, պարեկների ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը օտարերկրյա քաղաքացի է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































