Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փորձեք տրամադրել ինքներդ Ձեզ և տարին գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ նպատակով այցելել տարածքային պոլիկլինիկա կամ մոտակա բժշկական կենտրոն:
Արյան ընդհանուր անալիզ
Մեզի ընդհանուր անալիզ
Այս հետազոտությունները կօգնեն հայտնաբերել սիրտանոթային, երիկամային հիվանդությունների, շաքարային դիաբետի ռիսկի հավանականությունը վաղ շրջանում և կանխարգելել դրանց հետագա բարդացումները՝ ինֆարկտ, ինսուլտ, քրոնիկ երիկամային անբավարարություն և այլն:
Իսկ այն մարդկանց համար, ովքեր հաճախ են այցելում ստոմատոլոգի, անում են դաջվածքներ, հաճախ են փոխում սեռական զուգընկերներին, ենթարկվել են ծավալուն վիրահատությունների՝ անալիզների այս շարքին պետք է ավելացնեն նաև արյան մարկերների անալիզ՝ քրոնիկ B և C հեպատիտի, ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար:
40-45 տարեկանից հետո
Տղամարդիկ՝ արյան մեջ պրոստատ-սպեցիֆիկ հակամարմնի կոնցենտրացիայի որոշում: Հայտնաբերում է շագանակագեղձի չարորակ ուռուցքներն ու նախաուռուցքային վիճակները:
Կանայք՝ մամոգրաֆիա և գինեկոլոգի զննում (կրծքագեղձերի շոշափում-զննում)։
50 տարեկանից հետո
Գաստրոսկոպիա
Կոլոնոսկոպիա (հաստ աղու հետազոտություն)։
Այն երկրներում, որտեղ այս հետազոտություններն իրականացվում են զանգվածային կերպով, ստամոքսի և հաստ աղու քաղցկեղից մահացությունների թիվը կտրուկ նվազել է, փոխանցում է 168․am-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































