Երևանում «Toyota Camry»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե եզրաքարին. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ պարեկային ծառայության օպերատիվ տեղեկությունների, վթարի պատճառը եղել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից «Toyota Camry»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից հեռացել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































