Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։
Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։
Անտառային հրդեհները մոլեգնում էին Լաթաքիայի հյուսիսային շրջաններում հուլիսի 3-ից։ 10 օրվա ընթացքում հրդեհներն այրել են մոտ 16 հազար հեկտար տարածք: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Կատարի հրշեջ խմբերը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































