Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առավոտյան 7.30-ին արթնանում եմ աղմուկից։ Առանձնատանս դիմաց մեկ տասնյակից ավել ոստիկանական մեքենաներ են կայանել և պարեկային ծառայության ղեկավարը աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ։ Ի դեպ, փողոցը տարօրինակ մաքուր է, լվացված ու խնամված (վերջին 2 տարիներին նման բան չեմ տեսել)։
8.00 պարենային ծառայողները 5 րոպեն մեկ տալիս են իմ մեքենայի համարները և հորդորում իմ բակից հանել( չեմ հանում)։
9.00 Զանգում են, խնդրում, ասում են վարչապետն է անցնելու, բակերում մեքենաներ չպետք է լինեն…
9.40 դուրս եմ գալիս բակ, մի ոստիկան ջերմ բարևում է, ես էլ նույնը։
Ասում է, «բժշկուհի ճանաչեցիք, Վարդենիսից եմ», հասկանում եմ որ ծառայություն են իրականացնում նաև Վարդենիսի ոստիկանները…
11.20 դեռ Նիկոլ Փաշինյանը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում կյանքը կանգնած է` անվտանգության նկատառումներով։
Հ. Գ. ՀԻՇԵՑԻ ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԵԾԱՆԻՎՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































