Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի շուրջ 25%-ը. կայծակը հարվածել է Օստանկինոյի աշտարակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի գրեթե 25%-ը, անբարենպաստ եղանակը կպահպանվի մինչև օրվա վերջ, ասվում է մայրաքաղաքի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն մինչև օրվա վերջ։
«Հնարավոր է անձրև, տեղ-տեղ ուժեղ, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ մինչև 15-20 մ/վ պոռթկումներով»,- հավելել են համալիրում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի արևելքում МКАД-ի արտաքին կողմում երթևեկությունը փակվել է ողողման պատճառով։
Mash տելեգրամյան ալիքն իր հերթին հայտնում է, որ անբարենպաստ եղանակի ժամանակ կայծակը մի քանի անգամ հարվածել է Օստանկինոյի աշտարակին։
Բացի այդ, ռուսաստանյան մայրաքաղաքին պատուհասած փոթորիկը պոկել է «Մոսկվա» բժշկական համալիրի տանիքը։
Մինչ այդ հաղորդվել էր Մոսկվայում ռեկորդային՝ 36 աստիճան շոգի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































