Հայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը, ամենայն հավանականությամբ, կհյուրընկալի 2030 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը։
Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել իսպանական ակումբի ղեկավարության և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների միջև։
Նշվում է, որ «Բարսելոնան» նույնպես առաջարկել է իր թեկնածությունը՝ եզրափակիչը կազմակերպելու համար վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում։
2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմական նշանակություն կունենա, քանի որ կանցկացվի առաջին աշխարհի առաջնությունից ճիշտ 100 տարի անց։ Մրցաշարի խաղերը կանցկացվեն Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում, իսկ Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը կհյուրընկալեն մրցաշարի մեկական հանդիպում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































