34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ իրականացվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին բաժին ներկայացած հրազդանցի 34-ամյա երիտասարդը կամովին հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 10 փամփուշտ: Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը:
Ոստիկանությունից կրկին հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















































