Ուկրաինան իրատեսական է համարում առաջիկա ամիսներին կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինադադարի պետք է հասնել հնարավորինս շուտ՝ մինչև այս տարվա վերջը։ Դրա մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
Նա նշել է, որ զինադադարի հասնել «այս տարվա վերջից առաջ» իրատեսական է, իսկ կրակի դադարեցման՝ առաջիկա ամիսներին։ Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային մոտ ապագայում։
«Դուք Թրամփին մասին չպետք է դատեք լրատվամիջոցների բնութագրումներով, նրա դիրքորոշումը հետևողական է։ Որպես հետախուզական ծառայության ղեկավար՝ ես ավելին գիտեմ։»
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «չի գրավի Դոնեցկի մարզը մինչև տարեվերջ, բայց մտադիր է թափանցել Դնեպրոպետրովսկի մարզ և 10 կմ խորանալ», հաղորդում է УНИАН-ը։
Նրա գնահատականներով՝ ԿԺԴՀ-ն ներկայում Ռուսաստանին մատակարարում է զինամթերքի մինչև 40%-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































