Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի առերես բանակցությունները տևեցին մոտ 5 ժամ: Չնայած նման երկար հանդիպմանը, դրա բովանդակության վերաբերյալ հաղորդագրություններն ու «արտահոսքերը» կարճառոտ ու կցկտուր էին: Ամեն դեպքում, հանդիպումից կարճ ժամանակ անց, հիմնվելով նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ հետագայում «հերքում-պարզաբանումային» հստակեցումների կարիք ունեցած խոսքի վրա, բազմաթիվ մեկնաբաններ նշեցին, թե քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը: Բազմաթիվ քննարկումներ եղան, մեկնաբանություններ, կարծիքներ հնչեցին:

Բայց դա դեռ մի կողմ: Ի վերջո, այդ բանակցությունների բովանդակության մասին նույնիսկ շատ վստահ «մանրամասնություններ» հայտնողներից ոչ մեկը Աբու Դաբիում՝ հանդիպման սրահում եղած «սեղանի տակ» չի եղել, ոչ էլ, կներեք, «ժուչոկ» է դրել: Իրենք՝ հանդիպողներն էլ առնվազն մոտ ժամանակներում չեն ասելու, թե ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել: Ինչպես, օրինակ՝ մինչև հիմա գաղտնի է պահվում «խաղաղության համաձայնագրի» տեքստը, որն ամիսներ առաջ հայտարարվեց որպես վերջնականորեն փոխհամաձայնեցված: Ոչինչ, որ դա նույն Փաշինյանն է, որ հրապարակում կոկորդ էր պատռում, թե՝ ժողովո՜ւրդ, բացառվում է, որ մի բան պայմանավորվեմ ու չգամ և ձեզ չասե՜մ... Հիմա ո՞վ է նման «անկարևոր բաներ» հիշում:

Հետաքրքիր է այլ բան: Այն, որ շատ ու շատ մեկնաբաններ, քաղաքականապես ակտիվ մարդիկ, պարզապես քաղաքացիներ, շատերը, մի խոսքով, ասում, սոցցանցերում գրում, հարցազրույցներում նշում են, թե՝ «վա՜յ, տեսա՞ք, թե ինչ արեց... վա՜յ, միջանցք է տալիս... վա՜յ, Հայաստանում զանգվածաբար ադրբեջանական թուրքերի բնակեցմանն է համաձայնում...»:

Այսի՞նքն: Դուք ի՞նչ է, ինչ-որ ուրի՞շ բա՞ն էիք սպասում: Իսկ ի՞նչ է, դա նորությո՞ւն է...

Ի՞նչ է կատարվում խոշոր ընդգրկմամբ. կատարվում է այն, որ արևմտյան ուժերին ու շրջանակներին պետք է մեր տարածաշրջանում զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը, Իրանին անկյուն մղել, իսկ Չինաստանի առաջ փակուղիներ ձևավորել: Հիմա թե դրա հետևանքով Հայաստանի հետ ինչ կկատարվի, կներեք, Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի ու մյուսների համար խորապես միևնույնն է:

Ավելի նեղ իմաստով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ներգրավվելով այդ ծրագրի մեջ, հետապնդում են իրենց զուգահեռ նպատակը՝ վերացնել Հայաստանի սուբյեկտայնությունը (պետականությունը), այն առնվազն դարձնել ձևական մի բան, ժամանակի կարճ ընթացքում հասնել Հայաստանի հայաթափման: Դա նրանք սկզբունքորեն չեն էլ թաքցնում, հարցն այն է, թե մենք որքանով ենք դա հասկանում:

Կոնկրետ Փաշինյանն ու նրա նեղ շրջապատը այդ ծրագրերի հետ ոչ մի խնդիր չունեն, ավելին՝ բացեիբաց ու կոնկրետ օրինակներով քանիցս ցույց են տվել, որ առանց նեղվելու սպասարկում են օտարների շահերը: Նրանց համար գերխնդիրը իրենց անձնական անվտանգությունը, իշխանության շրջանում կուտակած նյութական բարիքները պահպանելպաշտպանելն է, իսկ դա հնարավոր է իշխանությունն ամեն գնով պահելու դեպքում: Իսկ իշխանությունը կարող են պահել բացառապես բռնատիրական մեթոդներով:

Հիմա այս ամենի խորապատկերում որքանո՞վ պետք է զարմանալի լինեն ՓաշինյանԱլիև 5 ժամանոց հանդիպման հավանական արդյունքները, թեպետ մեր դեպքում տեղին է ասել՝ հետևանքները: Ավելին, այնպիսի ճնշող տպավորություն է, որ շատերը նստած սպասում են, որ Փաշինյանի ձեռամբ հերթական որևէ վատ բանը կատարվի, որպեսզի հետո ասեն՝ «վա՜յ, կատարվեց... վա՜յ, արեց...»: Հա, ի դեպ, բռնատիրության մասին: Բոլորն են նկատել, որ Փաշինյանի՝ Էրդողանի ու Ալիևի հետ վերջին ինտենսիվ «շփումները» ուղիղ գծով զուգահեռվում են Հայաստանում ազգային ուժերի, ավանդական կառույցների դեմ ռեպրեսիվ հարձակումներին: Ոմանք դեռ հարցնում են՝ ուղիղ կապ կա՞ այդ «շփումների» ու բռնաճնշումների միջև: Կարծում ենք՝ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է հարցնելը:

Մեկնեց Ստամբուլ: Հանդիպեց Էրդողանի հետ: Դրանից առաջ Ազգային եկեղեցին պաշտպանելու մասին պարզ արտահայտության համար փաշինյանական վարչախմբի կամայական հարձակման թիրախում հայտնվեց խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը: Ստամբուլից Փաշինյանը գոհ և ուրախ վերադարձավ ու անմիջապես հետևեց վայրագ հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա: Ի լրումն, որպեսզի հանկարծ այլ կասկածներ չլինեն, Փաշինյանը լրացուցիչ գրառմամբ հայտարարեց, որ անձամբ ինքն է առաջիկայում գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը: Դե, հասկանալի է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, Եկեղեցին, որպես ազգային կառույց, զրոյացնելու նպատակով: Բուն հանդիպման օրը առավոտ կանուխ սկսվեցին խուզարկություններ, բերման ենթարկվեցին տասնյակ մարդիկ:

Նույնը՝ հենց այս օրերին: Դեռ Աբու Դաբի մեկնելուց առաջ սկսվեցին հարձակումները ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ ԱԺ դահլիճում: Իսկ նույն այն ժամերին, երբ Փաշինյանը հաղորդակցվում էր «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, փաշինյանական ռեպրեսիվ մեքենան հարձակվեց ՀՅ Դաշնակցության վրա, ձերբակալություններ, խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվեցին խաղալիք «նռնակներ» ու մի շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ, որը ՀՅԴ հանրահայտ կարգախոսն է:

Համացանցն սկսեց «ղժժալ» Փաշինյանի քննչականի վրա, վերջինիս կողմից սույն շապիկը որպես «ահաբեկչական ծրագրերի» իրենց սին մեղադրանքների հիմնավորում ներկայացնելու կապակցությամբ: Մինչդեռ, կարծում ենք, այդտեղ ոչ մի պատահական բան չկար, ավելին՝ դա ոչ մի «անգրագիտության» դրսևորում էլ չէ: Ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, իսկ հանձնարարականները կուրորեն կատարողների համար բացարձակապես էական չէ՝ խաղալիք «նռնա՞կ» կհայտնաբերեն, թե՞ պլաստիկ, մեկանգամյա օգտագործման պատառաքաղ («ծակող գործիք»): Նրանց համար կարևոր է, որ այդ ամենը փաթեթավորեն որպես «ահաբեկչության նախապատրաստում»: Իսկ շապիկն ի ցույց են դրել սոսկ որպես դրա վկայություն, որպես «ռևանշիզմի» ակնարկ, որպես անցյալը ջնջելու ակնարկ:

Ի դեպ, առիթ ունեցել ենք նշելու, կրկնենք. դա ևս թուրքական ու ադրբեջանական շահերի որոշակի սպասարկում է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակ քարոզչաքաղաքական թեզեր են շրջանառում, թե Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ կան: Մեծ հաշվով, դա էլ կրկնենք, Փաշինյանը, վերոնշյալ ծրագրի տրամաբանության մեջ է գործում և հատ-հատ, հերթով ջանում է չեզոքացնել դրան դիմադրելու ունակ ուժերին, գործիչներին, կառույցները: Ի լրումն, կատարում են Ալիևի հանձնարարականը՝ «ռևանշիստական ուժերին» ճնշելու վերաբերյալ:

Այնպես որ, պատրանքներ չարժե ունենալ:

Ոչ մի անգրագիտություն ու պատահականություն չկա. ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, այդ թվում՝ հակազգային, հակաեկեղեցական դրսևորումը:

Ու պետք չէ հուզական դրսևորումների մեջ ընկնել, թե՝ «այս ի՜նչ է կատարվում...»: Կատարվում է այն, ինչ սթափ դատողություն ունեցող մարդիկ զգուշացնում էին դեռ 2018 թվականից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան