Ռուսաստանը փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հուլիսի 11-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և նրան նոտա է փոխանցվել, որում տեղեկացվում է, որ ի պատասխան Լեհաստանի իշխանությունների կողմից Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի հունիսի 30-ից գործունեության համաձայնության հետկանչի, ռուսական կողմը հետ է կանչում Կալինինգրադում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի օգոստոսի 29-ից գործունեության համաձայնությունը։
Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ այս քայլը պայմանավորված էր լեհական կողմի անհիմն և թշնամական գործողություններով, որոնք արտահայտվել են Լեհաստանի Հանրապետության տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության կրճատմամբ՝ անհասկանալի պատրվակով։
Ռուսական դիվանագիտությունբ անխուսափելիորեն ելնում է այն փաստից, որ երկրի դեմ ոչ մի անբարյացակամ հարձակում առանց համապատասխան արձագանքի և հետևանքների չի մնա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































