Եվրախորհրդարանը պահանջում է Վրաստանն անջատել SWIFT համակարգից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդարանը կարևորագույն բանաձև է ընդունել, որով պահանջում է Վրաստանն անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։
Հերթական անգամ հայտարարվել է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը «փաստացի կասեցված է» Վրաստանում շարունակվող ժողովրդավարական հետընթացի և 2024 թվականի հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների կեղծման հետևանքով, «որոնք հստակ շրջադարձ են դեպի ավտորիտար ռեժիմ», հաղորդում է Новости Грузия-ն։
Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ նպատակային անձնական պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների և նրա ընկերությունների նկատմամբ և ԵՄ-ին կոչ է անում համագործակցելով այլ իրավասությունների, մասնավորապես՝ Միացյալ Թագավորության հետ, սառեցնել նրա ֆինանսական ակտիվները։
Եվրոպական խորհրդարանը շեշտում է, որ չի ճանաչում «Վրացական երազանք» կուսակցության 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կեղծած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ինքնահռչակ կառավարությունը»։
Եվրախորհրդարանը շեշտել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ճանաչվում է որպես Վրաստանի օրինական նախագահ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































