Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանիև ԱՄՆ-ի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման գործում, այդ թվում՝ հուլիսի 3-ին նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում, երկկողմ օրակարգի հարցերի եւ աշխարհում տիրող իրավիճակի շուրջ ժամերի հանգամանալից ճշտում է իրականացվել։
Տեղի է ունեցել կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների շուրջ»,-տեղեկացրել են ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Մալայզիայում տեղի է ունենում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը:




















































