Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը իր այս արշավով հող է պատրաստել, որ ինքը խոսելու տեղ ունենա Ալիևի հետ, որ կարողանա զեկուցել. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եթե երրորդ կողմն է վերահսկելու Սյունիքով ճանապարհը, նշանակություն չունի լինելու են ռուսները՝ նոյեմբերի 9–ի պայմանագրի 9–րդ կետով, թե ամերիկացիներ են լինելու, թե հնդիկներ, ըստ միջազգային օրենքի, դա միջանցք է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է Աբու Դաբիում Փաշինյան–Ալիև սպասվող հանդիպմանը, նա ասաց. «Պարզ է որ պետք է հանդիպեն, քանի որ արդեն Էրդողանը ասել էր, որ առաջընթաց կա այդ առաջընթացը պետք է երևի ինչ–որ նոր զիջումների մասին լինի։ Էրդողանի համար առաջընթաց է, երբ Փաշինյանը համաձայնում է Ալիևի պահանջների հետ։ Հիմա այդ պահանջները պետք է շարունակեն քննարկել, բայց իրենց կենացները քաղցրանալու են, իսկ մեզ համար շատ դառը հետևանքներ է լինելու դրանից։

Մինչև վերջերս կառավարության դիրքորոշումը հետևյալն էր, որ միայն ճանապարհ պետք է լինի, հետո հանդիպում է Էրդողանի հետ, ու երբ Էրդողանն ասում է, որ Փաշինյանն ավելի ճկուն է դարձել, ուրեմն դու փոխել ես, չէ՞, քո դիրքորոշումը։

Պարզ է որ դա կարող է լինել ադրբեջանական և թուրքական կողմերի շահերի բավարարումը, նաեւ Փաշինյանի շահերի, քանի որ դա նպաստելու է ռուսներին տարածաշրջանից դուրս մղելուն։

Այսինքն դու անում ես այն, ինչ որ գրված է պայմանագրում, ուղղակի ոչ թե ռուսները դա պետք է անեն, այլ ամերիկացիները։ Հիմա թե ով է կոնկրետ լինելու, որտեղի մասնավոր ռազմական ընկերությունն է լինելու, այդ ընկերության անձնակազմում նախկին թուրքական սպաներ, օրինակ, կարող են լինել, մենք որևէ բան չգիտենք դրա մասին, մեզանից դա գաղտնի է»,–ասաց նա։

Արթուր Մարտիրոսյանը կանխատեսեց, որ մինչեւ Ալիևը չստանա այն, ինչ պահանջում է, որեւէ բան չի ստորագրի. «Իհարկե, Ռուսաստանի հետ լարվածությունը կարող է ինչ-որ չափով ազդել նաև այս ընթացքի վրա, բայց հիմնականում Ալիևը այնպես չի, որ հիմա սկսել է վստահել Փաշինյանին։ Իսկ եթե կողմերը չեն վստահում իրար, կամ մի կողմը չի վստահում, նա ուզում է ամեն ինչ ստանա, իսկ իր պահանջները միայն միջանցքին չեն վերաբերում։ Դրանք վերաբերվում են նաև անկլավներին,  դեմարկացիան իր պահանջած ձևով անցկացնելուն, Սահմանադրության փոփոխությանը, արևմտյան Ադրբեջանին, ադրբեջանցիների վերաբերակեցմանը, նաև, ինչու չէ, Հայաստանում ռեվանշիստների հախից գալուն։

Փաշինյանը այս իր արշավով հող է պատրաստել, որ ինքը խոսելու տեղ ունենա Ալիևի հետ, որ կարողանա զեկուցել, որ այդ ուղղությամբ ինքը քայլեր է անում։ Մինչև 2026 թվի ընտրություններ ինքը պետք է խոստանա, որ այդ բոլոր հարցերում ինչ-որ առաջընթաց պետք է լինի։

Ալիևը շատ լավ գիտակցում է, որ Փաշինյանին շատ կարևոր է այդ փաստաթուղթը, որովհետև այդ փաստաթուղթը լինելու է նաև ընտրարշավի ամենակարևոր դրույթերից մեկը, որ ժողովրդին ասի՝ ես խաղաղություն բերեցի, մնում է լավ ապրելը, որի վրա ես աշխատում եմ»,– ընդգծեց նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան