Լիբանանում բախումներից 12 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Ազատ դեմոկրատական շարժում» քրիստոնյա կուսակցության ակտիվիստների եւ ուժային կառույցների բախումից վիրավորվել է 6 ակտիվիստ եւ 7 զինծառայող, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լիբանանի քրիստոնյաների այս խոշոր միության ղեկավար Միշել Աունը Թամամ Սալյամի կառավարությանը մեղադրել է նախագահական լիազորությունների բռնազավթման մեջ։ Աունի համախոհները պահանջում են հարգել քրիստոնյաների իրավունքները եւ լուծել առանցքային պաշտոնների նշանակման շուրջ ծագած ճգնաժամը։
Ցույցի պատճառը Լիբանանում հանրապետության ղեկավարի ընտրության շուրջ շարունակվող ճգնաժամն է։ Այդ պաշտոնը թափուր է անցյալ տարվա մայիսի 25-ից, երբ նախագահական նստավայրը լքեց Միշել Սուլեյմանը
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



