Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է Ակումբային աշխարհի առաջնությունում ստացած ծանր վնասվածքից հետո, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը «Բավարիան» քառորդ եզրափակչում 0:2 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին։ Առաջին խաղակեսի վերջում Մուսիալան, տուգանային հրապարակում գնդակի համար պայքարելիս, բախվել է փարիզյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Միջադեպից հետո Մուսիալայի ձախ ոտքը բնական դիրքում չէր, և նա անվասայլակով հեռացվել է խաղադաշտից։ Բժիշկները ախտորոշել են կոճի տեղաշարժ և ծոծրակոսկրի կոտրվածք։
«Վաղը նա կսկսի վերականգնման առաջին փուլը և առաջիկա մի քանի ամիս բաց կթողնի «Բավարիայի» կազմում»,- նշված է ակումբի հայտարարությունում։
2024/25 մրցաշրջանում Մուսիալան անցկացրել է 44 հանդիպում՝ խփելով 21 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































