Ադրբեջանի օմբուդսմենը խոստացել է միջոցներ ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար. Մոսկալկովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան անմիջապես արձագանքել է իր դիմումին՝ ռուսների ձերբակալությունների առնչությամբ, և խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները արդարությունը վերականգնելու համար։
«Ես խնդրել եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային, ստուգելու և իր իրավասության շրջանակում ձեռնարկել արդարադատությունն ու օրինականությունը վերականգնելու համար անհրաժեշտ միջոցները»։
«Նա անհապաղ պատասխանեց ինձ, որ իմ հարցումն ընդունվել է, և որ ինքը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ տեղեկությունները ստուգելու համար»,- ասել է Մոսկալկովան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































