Կոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր-Նորքում հակասանիտարական վիճակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր Նորք վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է․ MediaHub-ին դիմած բնակիչներն ահազանգում են՝ 105 մանկապարտեզի հարակից տարածքում կոյուղաջրերը գետի նման հոսում են։
«Հակասանիտարական, զզվելի իրավիճակ է մեր թաղամասում։ Այս ջուրը, որը լավ երևում է նկարներում, սովորական ջուր չէ, կոյուղաջուր է, շատ զզվելի վիճակ է մեր տների մոտ։ Ամբողջ թաղամասը՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին հարակից մասը գտնվում է հոտի ու նեխի մեջ։ Երկրորդ օրն է այս վիճակն է, շատ զզվելի է, էս շոգին, ու ոչ մեկ չի եկել, չեն փորձել ուղղել, այսօր էլ գոնե երկուշաբթի է, գոնե այսօր գային, մի բան անեին, չկան: Ո՞նց կարող ենք նորմալ ապրել», – նշեց MediaHub-ին ահազանգած քաղաքացին։
Նրա խոսքով, տարածքը մեծ աղմուկ բարձրացրած մանկապարտեզի մոտ է, որի հետևանքով ծեծ ու վիճաբանություն էին տեղի ունեցել Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ի վերջո, թաղապետը հրաժարական տվեց:
MediaHub-ը դիմեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ հասկանալու, թե ի՞նչ են անում կամ ի՞նչ են պատրաստվում անել՝ վերացնելու այդ հակասանիտարական վիճակը։ Ընկերությունից մեզ խոստացան, որ քիչ հետո կպարզաբանեն։
Լուսանկարներն ու տեսանյութն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ




















































