Շիրակի մարզում պարեկները օպերատիվ տվյալներով հայտնաբերել են վթարված «Mercedes»-ը, որը փորձում էին դեպքի վայրից հեռացնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սառնաղբյուր-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կան բուժօգնության դիմած քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է Shasmhyan. com-ը, պարեկները վթարի վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը քաղաքացիները փորձել են քարշակի միջոցով հեռացնել դեպքի վայրից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի 27-ամյա Հռիփսիմե Օ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































