ՌԴ օդանավակայաններում կոլապս է. հարյուրավոր չվերթներ են հետաձգվել (տեսանյութեր)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 5-ին Ռուսաստանի օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայի «Շերեմետևոյում», զանգվածային ուշացումով հետաձգվել է ավելի քան 170 չվերթ, իսկ մոտ 50-ը՝ չեղարկվել։ Պատճառը անօդաչու թռչող սարքերի նոր հարձակումների սպառնալիքն ու օդային տարածքի հատվածների փակումն էր։
Ուղևորները մնացել էին գետնին։ Նրանք ժամերով սպասում էին չվերթների, և չվերթները անընդհատ հետաձգվում էին։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Մոսկվայի և Ռուսաստանի այլ շրջանների վրա օդային հարձակման ազդանշանների և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով սահմանափակումներ են մտցվել առնվազն ութ օդանավակայաններում։ Խոսքը «Շերեմետևո», «Պուլկովո», «Կիրով», «Իժևսկ», «Սարատով», «Յարոսլավլ», «Ուլյանովսկ» և այլ օդանավակայանների մասին է, որոնցից մի քանիսը ժամանակավորապես չեն ընդունել կամ բաց թողել ինքնաթիռներ։
Տեսանյութերն՝ այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ




















































