Թուրքիայում ձյուն է տեղացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում տեղի է ունեցել զարմանալի բնական երևույթ։
Հուլիսին Ռիզեի շրջանում ձյուն է տեղացել։
Այս հազվագյուտ բնական երևույթը զարմացրել է տեղի բնակիչներին։ Ամառային շոգին ցրտաշունչ եղանակը իսկական անակնկալ էր բնակչության համար։
Ջերմաստիճանը կտրուկ նվազել է Ռիզեի լեռնային շրջաններում։ Ռիզեն քաղաք է Թուրքիայի սևծովյան հյուսիսարևելյան ափին, Վրաստանի հետ սահմանից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա։ Ռիզեից լրագրող Գենչագա Կարաֆազլիօղլուն ասել է, որ նախկինում երբեք հուլիսին ձյուն չի տեսել։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ծովի մակարդակից մոտ 2500 մետր բարձրության վրա գտնվող Օվիթ-Յայլասի սարահարթի դաշտերը ձյան տեղումներից հետո պատվել սպիտակ շերտով։
Ձյունը ծածկել է առնվազն 100 կիլոմետր տարածք՝ Անզեր Յայլասիից մինչև Քաչքարի լեռների ազգային պարկ և դրանից այն կողմ։
Ամենաշատը տուժել է Արդվինը, որը գտնվում է ափից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































