ՀԱՄԱՍ-ը դրական արձագանք է տվել ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի առաջարկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ շարժումն արդեն ներկայացրել է իր պաշտոնական պատասխանը Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Միացյալ Նահանգների վերջնական առաջարկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյային, խմբավորման արձագանքը «դրական» է և, ըստ աղբյուրի, «պետք է նպաստի համաձայնության ձեռքբերմանը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օր առաջ հանդես էր եկել Գազայի ռազմական գործողությունների դադարեցման 60-օրյա հրադադարի վերաբերյալ նախաձեռնությամբ՝ նշելով, որ առաջիկայում սպասում է պատասխանների Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից։
ՀԱՄԱՍ-ի պատասխանը, ըստ աղբյուրի, արդեն փոխանցվել է միջնորդներին՝ Քաթարին և Եգիպտոսին, որոնք ակտիվորեն ներգրավված են հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերում։




















































