Լոռու մարզի ընտանիքի 3 անդամ թունավորվել է՝ անտառից հավաքած սունկն ուտելուց հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկությունների հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Սնկային թունավորում» ախտորոշմամբ Բարեկամության փողոցի տներից մեկից շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու։
Բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 65-ամյա Կամո Ք․-ն, 60-ամյա Կարինե Թ․-ն և 35-ամյա Լիաննա Գ․-ն։ Արդեն հիվանդանոցում Կամո Ք․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը, կինը և Լիաննա Գ․-ն «Սնկային թունավորում»-ը ստացել են հուլիսի 1-ին իր կողմից իրենց տան հարակից անտառից հավաքած սունկը պատրաստելու և ուտելու հետևանքով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































