Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սոսկալի է եկեղեցական բանադրանքը, մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը». Հայր Ասողիկ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սրտի անկեղծ ցավով ենք արձանագրում, որ Հայրենի իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ ձայնակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գիտակցորեն շարունակում են ընդդեմ Սբ Եկեղեցու եւ նրա աստվածարյալ Նվիրապետության իրենց անպատկառ եւ անպարկեշտ ընթացքը՝ գայթակղեցնելով եւ չարության թթխմոր առաջ բերելով հավատավոր ազգի ծոցում եւ այդպես, արդեն, հերձվածողության դուռ բացելով»։ Այս մասին գրում  է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Քանի՜ անգամ Սբ Եկեղեցին, անհատաբար եւ ժողովաբար, զգաստության կոչ է արել իշխանություններին, որոնց ներկայացուցիչները հանդիսանում են Հայոց Եկեղեցու մկրտյալ անդամներ եւ (իրենց իսկ պնդումների համաձայն) հավատարիմ հետեւորդներ, որպեսզի նրանք չչարաշահեն իրենց պաշտոնական հանգամանքը՝ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, կանգ առնեն, դադարեցնեն իրենց հարձակումները եւ ապաշխարեն: Որպես հայ քրիստոնյաներ ապաշխարեն:

Սակայն, ի ցավ սրտի, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվում. մնում են նույն անզգամ չարության մեջ, ավելին՝ շարունակում են իրենց ոչ քիստոնեավայել եւ ապօրինի ընթացքը:

Որպես ձեռնադրյալ եւ օծյալ հոգեւորական՝ Ամենակալ Տիրոջից տրված հոգեւոր իշխանությամբ եւ զորությամբ, ամենայն սիրով, նորեն զգաստության եւ ապաշխարության կոչ եմ անում իշխանության որոշ ներկայացուցիչներին:

Այլեւ հարկ եմ համարում նրանց տեղեկացնել, որ, հակառակ պարագային, հարկադրված ենք լինելու խորհելու անվանական բանադրանքի մասին, քանի որ նրանք, այլեւս, հատում են հավատքի եւ հոգեւոր կյանքի բոլո՛ր սահմանները:

Սբ Ներսես Դ. Շնորհալի եւ Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսների սահմանած կանոններն արտոնում են՝ որեւէ քահանա կամ եպիսկոպոս իրավունք ունի բանադրելու Սբ Եկեղեցու մոլորյալ ու հանցապարտ անդամներին՝ հոգեւոր-բարոյական «զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար»:

Հայրապետահաստատ կանոնները սահմանում են. «Եթե քահանան մեկին բանադրում է զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար, ուրիշ քահանա տգիտաբար այդ բանադրյալին չպիտի թույլ տա իր եկեղեցին մտնելու, բոլոր քահանաները պիտի մերժեն նրան, մինչեւ որ չզղջա մեղավորը եւ թողություն խնդրելով բանադրանքը վերացնել տա» (Սբ Ներսես Շնորհալի, Կանոն 36), «Եթե մի քահանա մի որեւէ հանցանքի համար բանադրում է ժողովրդականին, ուրիշ քահանա իրավունք չունի բանադրանքը վերցնելու, վերցնողը ինքը կբանադրվի» (Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի, Կանոն 77):

Կա՛նգ առեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ, ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր եւ լույս իսպառ չկա, քանզի միմիայն թշնամու վարմունք է:

Սոսկալի է եկեղեցական բանադրանքը՝ իր ծանրագույն հետեւանքներով այս կյանքում եւ հանդերձյալում: Արդ, մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը. կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք»,–գրում է Հայր Ասողիկը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել