Իրանի մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցնում են 8-րդ ու 10-րդ տեղերը
ՍՊՈՐՏԻրանում ավարտվել է Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վերջին՝ 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Վրաստանը ներկայացնող Մերաբ Գագունաշվիլիի հետ:
Մրցաշարի 9-ը տուրերի ընթացքում հայ շախմատիստները վաստակել են 7-ական միավոր եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 8-րդ ու 10-րդ տեղերը:
Գրիգորյանը եւ Գաբուզյանը 0,5 միավորով են հետ մնացել մրցաշարի հաղթող Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետիից:
Հիշեցնենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ էին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



