Թուրքիան Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից հետո նոր էջի բանալին է. Անկարայում ԱՄՆ դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը։
«Իսրայելը պետք է վերագնահատվի, այն վերաիմաստավորման գործընթացում է։ Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցողը մեզ բոլորիս համար հնարավորություն է ասելու. ժամանակն ավարտվել է, եկեք նոր էջ բացենք։ Այդ ուղու բանալին Թուրքիան է», -հայտարարել է նա։
Անդարդառնալով Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման թեմային՝ Բարաքը նշել է, որ Թրամփն ու Էրդողանը, ինչպես նաև արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն «լավ անձնական հարաբերություններ» ունեն։
«Պատմության շատ, շատ կարևոր պահին ամեն ինչ սկսվեց երկու նախագահների և արտգործնախարարների՝ չորս մարդկանց միջև փոխադարձ վստահության, մտերմության և փոխըմբռնման վրա հիմնված անձնական հարաբերություններից»,- հավելել է Բարաքը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































