Ռուսաստանը S-400 համակարգեր է մատակարարել Թուրքիային և Սաուդյան Արաբիային, բայց հրաժարվում է դրանք փոխանցել Իրանին. Իրանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ալի Մոթահարին քննադատել է Ռուսաստանին։
Այս մասին հայտնել է «Ազատ Իրան» տելեգրամյան ալիքը։
X սոցիալական ցանցի իր էջում Մոթահարին դժգոհություն է հայտնել այն փաստից, որ Ռուսաստանը Իրանին չի վաճառում S-400 զենիթահրթիռային համակարգեր։
«Ռուսաստանը S-400 համակարգեր է մատակարարել Թուրքիային և Սաուդյան Արաբիային, բայց հրաժարվում է դրանք փոխանցել Իրանին, մի երկրի, որը նրան օգնում է Ուկրաինայի հետ պատերազմում՝ անօդաչու թռչող սարքերով։ Պատճառը վախն է, որ այդ համակարգերը կարող են օգտագործվել Իսրայելի դեմ։
Ահա թե ինչ տեսք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այդքան բարձրաձայն հայտարարվող «ռազմավարական համագործակցությունը», - նշել է Մոթահարին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































