Ուկրաինան ԵՄ-ի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության ֆինանսավորման շուրջ բանակցություններ կվարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով բանակցություններ կվարի ԵՄ առաջնորդների հետ՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և համատեղ ձեռնարկությունների լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ։
Այս մասին Ուկրաինայի նախագահը ասել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո։
«Այսօր մանրամասն զրույց է տեղի ունեցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ՝ ֆինանսավորում, պայմանագրերի կատարում, արտադրություն, մատակարարումներ։ Մենք արագացնում ենք արտադրության տեմպը։ Մոտ ապագայում ես ԵՄ առաջնորդների հետ կխոսեմ անօդաչու թռչող սարքերի արտադրության և համատեղ ձեռնարկությունների լրացուցիչ ֆինանսավորման մասին։ Պետք է ավելի ապահովվի Ուկրաինայի առաջատարությունը ռազմական տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Զելենսկին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































