Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին. Խաչատուրյանը՝ Իսպանիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։

Ելույթում մասնավորապես նշված է.

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը, դրսևորել համերաշխություն և ամուր քաղաքական կամք՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործման ուղղությամբ:

Տասը տարի առաջ, հիմնվելով Մոնտերեյում և Դոհայում ձեռք բերված հանձնառությունների վրա, մենք ընդունեցինք հավակնոտ և համապարփակ փաստաթուղթ՝ Ադիս Աբեբայի գործողությունների օրակարգը, որը ձևավորում էր գլոբալ ֆինանսական համակարգի վերափոխման ուղենիշներն ու գործիքները՝ «ոչ ոքի չմոռանալու» սկզբունքով։ Սակայն, նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, այսօր էլ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։

Վերջին տարիներին ի հայտ եկած գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են՝ COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը, աշխարհաքաղաքական լարվածության սրումը, հակամարտությունների ավելացումը, լուրջ բացեր բացահայտեցին Ադիս-Աբեբայի Գործողությունների օրակարգում՝ պահանջելով անհապաղ քայլեր՝ միջազգային ֆինանսական համակարգի շարունակական բարեփոխման և նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Զարգացմանն ուղղված պաշտոնական աջակցության նվազումը կործանարար հետևանքներ է ունեցել զարգացող երկրների համար՝ վտանգելով նրանց ձեռք բերած առաջընթացը։

Գլոբալ զարգացման օրակարգում ի հայտ եկած մտահոգիչ միտումները հատկապես ուժեղ հարված են հասցնում հատուկ կարգավիճակ ունեցող երկրներին՝ ամենաքիչ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին, որոնց համակարգային խոցելիությունները խոչընդոտում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

Դժվարություններ են ունենում նաև միջին եկամուտ ունեցող երկրները, որոնք հաճախ հայտնվում են այդպես կոչված «միջին եկամտի թակարդում»՝ գործող միջազգային ֆինանսական համակարգի թերությունների հետևանքով։

Թույլ տվեք օրինակ բերել իմ երկիրը՝ Հայաստանը։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Միևնույն ժամանակ, այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների. Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115.000 փախստականների հոսք, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 4 տոկոսը, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին և արժեքային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը՝ ի հաշիվ հումանիտար, կլիմայի փոփոխությունների մեղմացման և կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։

Այս համատեքստում մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են նպատակային և գործուն քայլեր՝ հաղթահարելու գոյություն ունեցող անհավասարությունները և միջազգային ֆինանսական համակարգի բացերը։ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է ՀՆԱ-ից դուրս լրացուցիչ չափորոշիչների ներմուծումը, նշանային ֆինանսավորումից կախվածության նվազեցումը և ՄԱԿ-ի զարգացման համակարգի կարողությունների հզորացումը՝ խոցելի իրավիճակում գտնվող երկրների և մարդկանց կարիքներին ժամանակին ու արդյունավետ արձագանքելու համար։

Միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, լավ կառավարման խթանմանը, թափանցիկության ապահովմանը և օրենքի գերակայության պահպանմանը, կարևոր է հատուկ կարգավիճակ ունեցող և միջին եկամուտ ունեցող երկրներին կայուն զարգացման ուղի վերադարձնելու համար։ Անհրաժեշտ է ապահովել հավասար և արդար մուտք դեպի նոր տեխնոլոգիաներ, հաղթահարել թվային մեկուսացումը և մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման խնդիրները լուծելու համար։ Որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջորդ տարվա նախագահող` Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման բացերը լրացնելու համար։

Հայաստանը ողջունում է Եզրափակիչ փաստաթղթի շուրջ ձևավորված կոնսենսուսը, որը վկայում է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ համագործակցելու, խոստումները և հանձնառությունները իրական գործողությունների վերածելու և իրական փոփոխություններ ապահովելու համար։

Մենք հուսով ենք, որ «Սևիլյայի համաձայնագիրը» (Compromiso de Sevilla) իր հեռանկարային հանձնառություններով նոր թափ կհաղորդի միջազգային հանրության ջանքերին՝ բարեփոխելու միջազգային ֆինանսական համակարգը, բարձրացնելու դրա դիմակայունությունն ու արդյունավետությունը և ֆինանսական ռեսուրսներն առավել մատչելի ու հասանելի դարձնելու առավել խոցելի խմբերի համար։

Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկումներ»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան