Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստանի բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել թուրք միլիոնատեր Գալիփ Օզթյուրքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրք ամենահայտնի գործարարներից մեկը, Metro Turizm տրանսպորտային կայսրության հիմնադիր և վրացական տնտեսությունում հարյուրավոր միլիոն դոլարներ ներդրած Գալիփ Օզթյուրքը երեք տարվա ազատազրկումից հետո դուրս է եկել Վրաստանի բանտից, հայտնում է Новости-Грузия-ն։

Գործարարին ձերբակալել էին 2022 թվականի մայիսին՝ Բաթումիում նրա տանը և գրասենյակներում իրականացված լայնածավալ խուզարկություններից անմիջապես հետո։ Այն ժամանակ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը նրան կասկածում էր հարկերից խուսափելու, փողերի լվացման և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Սակայն դատարանն արդյունքում Օզթյուրքին դատապարտեց թմրանյութերի պահպանման համար. նրա տանը հայտնաբերել էին 7,2 գրամ կոկաին։ 2023 թվականի փետրվարին նրան դատապարտել էին ութ տարվա ազատազրկման։

Սակայն 2025 թվականի հունիսին նա անսպասելիորեն հայտնվեց ազատության մեջ։ Ընդ որում, աղբյուրները նրա ազատ արձակման տարբեր հիմքեր են նշում։ Այսպես, Taka Gazete թերթը գրում է, որ Օզթյուրքն ազատ է արձակվել պայմանական վաղաժամկետ ազատման կարգով՝ հսկողության ներքո։ Ըստ Günaydın Samsun-ի, ազատ արձակումը հնարավոր է դարձել փաստաբանների բողոքարկումից և գործի վերանայումից հետո։ Իսկ վրացական Batumelebi պարբերականը, հղում անելով պաշտպանական կողմին, պնդում է, որ գործարարն ընդունել է մեղքը, ինչն էլ ճանապարհ է բացել ժամկետի կրճատման համար։

Օզթյուրքն ունի հարուստ և հակասական կենսագրություն։ Թուրքիայում նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է ֆինանսական գործերով հետաքննությունների կենտրոնում, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել։ 2018 թվականին թուրքական դատարանը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել սպանության կազմակերպման համար, սակայն այդ պահին նա արդեն Վրաստանում էր, որտեղ ստացել էր երկրորդ քաղաքացիություն։

Վրաստանում Օզթյուրքը դարձավ նկատելի դեմք. ներդրումներ էր կատարում հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, տրանսպորտի և շինարարության ոլորտներում, կառավարության ղեկավարների հետ մասնակցում էր պաշտոնական միջոցառումներին։ 2020 թվականի տվյալներով՝ երկրում նրա ներդրումների ընդհանուր ծավալը կարող էր հասնել 500 միլիոն դոլարի։ Նրա ամենահայտնի ակտիվը Բաթումիի Euphoria հյուրանոցն է։

Գործարարի ձերբակալությունից հետո Անկարան պահանջում էր նրա արտահանձնումը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Օզթյուրքը մնում էր Վրաստանի իրավազորության ներքո։

Հետևեք մեզ՝ այստեղ

70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»