Հարսը զարմացրել է հյուրերին զինծառայող հոր հետ զվարճալի պարով (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀարսանիքի ժամանակ հարսի և նրա հոր պարը սովորական բան է։ Դրանք հաճախ շատ հուզիչ են, քանի որ դա արդեն ոչ թե ուղղակի հոր պարն է իր դստեր, այլ արդեն ամուսնացած հասուն կնոջ հետ։
Համացանցում մեծ հայտնիություն է ձեռք բերում տեսանյութը, որտեղ հարսը և նրա հայրը որոշել էին հետ կանգնել խիստ կանոններից և պարերի մի ամբողջ շարան կատարել։
Ամեն ինչ սկսեց սովորական «տեղում դոփելուց», իսկ հետո հարսը և նրա հայրը պարահրապարակում ցուցադրեցին տարբեր պարային տեխնիկաներ ամենահայտնի երգերի ուղեկցությամբ։
Իհարկե այդ ամենը մի քիչ տարօրինակ էր, քանի որ չկային սահուն անցումներ մի երգից մյուսին, նաև զարմանալի էր տեսնել ռազմական համազգեստով տղամարդուն Gangnam Style պարելիս։
Այնուամենայնիվ հյուրերը սրտանց ուրախացան, իսկ տեսանյութը արդեն հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում։
Տեսանյութը՝ այստեղ



