Ռուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան ակնկալում է շարունակել Թուրքիայի հետ երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ է նաև ընդլայնել այն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ թուրքական պետական «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
«Ներկայումս մենք իրականացնում ենք խոշորամասշտաբ համատեղ նախագծեր, այդ թվում՝ «Թուրքական հոսքը», որի մեկ գիծը գազ է մատակարարում Թուրքիայի ներքին շուկա, իսկ երկրորդը՝ Եվրոպա։ Նախագծերը հաջողությամբ իրականացվում են։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ ենք ընդլայնել այն։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցում այս ուղղությամբ»,-ասել է Ալեքսանդր Նովակը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



