Ուջանում բախվել են «Nissan X-Trail»ն ու «VAZ 2104»-ը. «Nissan»-ը կոտրել է քարե պարիսպը. կա 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են Nissan և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և քաղաքացիների հետ համատեղ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։
Վարորդները և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































