Արամ Ա–ն իր պատկերացումը կներկայացնի ՀՀ իշխանություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը ներկայացրել է այս բարդ կացությունից դուրս գալու իր պատկերացումը, որի համաձայն՝ պետք է զերծ մնալ հրապարակային արտահայտություններից, որ հնարավոր լինի հանդարտ մթնոլորտում հարցերի լուծման ուղիներ գտնել։ Նա հիշեցրել է, որ պետությունն ու եկեղեցին անկախ միավորներ են՝ նույն ազգին ծառայության լծված, հետեւաբար, յուրաքանչյուրը պետք է ներքին ձեւով իրեն առնչվող հարցերը քննել եւ համապատասխան որոշումներ կայացնել։ Արամ Ա–ն ասել է, որ իր տեսակետը հայտնել է այլ կուսակցություններին, իր նույն պատկերացումը պիտի փոխանցի նաեւ Հայաստանի իշխանությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































