«Առանց հարց տալու, առանց որևէ բան ասելու բերման են ենթարկել Սամվել Հարոյանին». Թևանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք քաղաքացիներին կոչ էինք արել գալ Քննչական կոմիտե և սատարել Հայ Առաքելական եկեղեցուն ու Միքայել Սրբազանին։ Այստեղ առանց հարց տալու, առանց որևէ բան ասելու բերման են ենթարկել մեր թիմակցին՝ Սամվել Հարոյանին»։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Բայց սա ամենափոքր խնդիրն է, որ այս պահին ունենք։ Այս պահին բերման է ենթարկված Հայաստանի Հանրապետությունը։ Կարելի է ասել՝ քննչական կոմիտում, ոստիկանությունում ու դատարանում ՀՀ–ին են հետապնդում թուրք–ադրբեջանական օրակարգով։ Պատահական չէ, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո բավական ագրեսիվ հարձակում կա Հայ առաքելական եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ։ ՀԷՑ–ը խլելը, ինչը նրանք պլանավորում են անել, խայտառակ հետևանքների է հանգեցնելու՝ այդ թվում անվտանգային խնդիրների։ Հայաստանը բավական լուրջ հարվածներ է ստանալու։ Ինչ վերաբերում է Գարեգին Բ—ի և Սրբազանների վրա հարձակումներին, այս ամենն արվում է Հայաստանի ավանդական ինստիտուտները ջարդելու նպատակով»,–ասաց Թևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի մոտից բերման է ենթարկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































