Իշխանությունն իր «մատյան գունդն» էր ուղարկել, բայց ժողովուրդը պաշտպանեց Վեհարանը․ Ավետիք Չալաբյան
ՎԻԴԵՈ«Երեկ մեր սիրտը վկայում էր. մենք երեկ երեկոյան արդեն հասկացանք, որ գրոհ է նախապատրաստվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, մեր ենթադրությունն այն էր, որ գործող իշխանության հերոսական խմբերն են գրոհելու, և մենք հրատապ մոբիլիզացվեցինք և եկանք այստեղ, որպեսզի պաշտպանենք Մայր Աթոռը։
Ես ենթադրում եմ, որ և՛ մեր, և՛ մեզ միացած մյուս քաղաքացիների ներկայությունը սթափեցնող դերակատարում ունեցավ, և իրենք հասկացան, որ պարզապես հրոսակներով կազմակերպել չի հաջողվի։ Ուստի այսօրվանից ուղարկեցին, այսպես ասած, «մատյան գունդ»-ը, հատուկ ստորաբաժանումները, ոստիկանությունը, կարմիր բերետներին, ԱԱԾ դիմակավորվածներին և այլն, 1000-ից ավելի ծառայող է եղել այստեղ, բայց ի պատիվ մեր ժողովրդի՝ պետք է ասեմ, որ նա մեր սրբությունները պաշտպանեց թրքահաճո, թրքահպատակ վարչախմբից:
Չեսնված, աննախադեպ ստորություններ էին իրականացնում այսօր՝ փորձելով գրոհով վերցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնություն համակարգող Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։




















































