Վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 26/27-ին ջուր չի լինի․ հասցեներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 26/27-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 26-ին ժամը 13:40-ից մինչև հունիսի 27-ը 11:00-ն կդադարեցվի Խաղաղ Դոնի, Էրեբունի Ավանեսովի, Տիտոգրադյան, Նոր Արեշ 35 փողոցի ջրամատակարարումը:
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հունիսի 26/27-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ս.թ. հունիսի 27-ը 09:00-ն կդադարեցվի Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































