54–ամյա տղամարդը հայհոյել է հորը, միջամտել է 19–ամյա հարևանը. մանրամասներ Դարպասի սպանությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 24–ին Լոռու մարզի Դարպաս գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։ Հայտնում է News.am-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան օպերատիվ տեղեկություններ, որ սպանված 54–ամյա տղամարդը վիճաբանություն է ունեցել հոր հետ, մի քանի անգամ քաշքշել ու հարվածել է նրան և վիճաբանության ժամանակ հնչել են հայհոյանքներ։ 19-ամյա տղան, ով հարևանությամբ է բնակվում, մոտեցել և հորդորել է, որ դադարեցնեն խուլիգանությունը, սակայն Աշոտ Ա.-ն, դանակը ձեռքին, հարձակվել է 19-ամյա տղայի վրա՝ փորձելով հարվածել նրան ու կասկածյալը խլել է նրա ձեռքից դանակն ու ինքն է հարվածներ հասցրել Աշոտ Ա.-ին:
Այսօր դատարանը քննում է 19–ամյա երիտասարդի խափանման միջոցի հարցը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































