Ողջունում ենք բարեկամ երկրների ցանկացած աջակցություն. Իրանի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանի հետ, հաղորդում է իրանական IRNA գործակալոությունը։
«Մենք պատրաստ ենք լուծել մեր և Միացյալ Նահանգների միջև առկա խնդիրները միջազգային նորմերի հիման վրա», -նշել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ միջազգային նորմերի շրջանակում կարելի է հասնել ողջամիտ համաձայնությունների՝ Իրանի ժողովրդի օրինական իրավունքները վերականգնելու, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի աճի և առաջընթացի համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար։
«Մենք պատրաստ ենք կարգավորել մեր և Միացյալ Նահանգների միջև եղած խնդիրները միջազգային շրջանակների հիման վրա և երբեք չպահանջել մեր օրինական իրավունքներից ավելին։ Այդ ճանապարհին ողջունում ենք բարեկամական և եղբայրական երկրների ցանկացած աջակցություն»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































